BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նելսոն Մանդելան չբավարարվեց շղթաները նետելով

Նելսոն Մանդելան չբավարարվեց շղթաները նետելով
06.12.2013 | 15:44

Դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգում 96 տարեկանում մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, որը հանուն ազատության իր կյանքի քսանվեց տարիներն անցկացրել է բանտում:

Մանդելայի մահը դժվար է անվանել անժամանակ: Չնայած դրան` համացանցը հեղեղած նյութերը միայն ցավով, ափսոսանքով, հիշողություններով են լցված Մանդելայի մասին: Նրա մահը սգում են տարբեր երկրների ղեկավարներ, քաղաքացիներ, որոնք ոգեշնչվել են Մանդելայի անձնուրաց կերպարով, որոնց համար նա, հիրավի, իրական առաջնորդի օրինակ է ծառայել:
«Ազատ լինելու համար պետք է ոչ միայն դեն նետել շղթաները, այլև հարգել և ազատության հնարավորություն տալ ուրիշներին: Ես պայքարել եմ սպիտակների իշխանության դեմ, պայքարել եմ նաև սևերի իշխանության դեմ: Իմ իդեալն է ազատ, ժողովրդավարական հասարակության ստեղծումը, որտեղ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ, և որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Դա այն իդեալն է, հանուն որի ես ապրում եմ: Եվ եթե պետք լինի, հանուն նրա ես պատրաստ եմ մեռնելու»,- ասել է Նելսոն Մանդելան:
Երկու տարի առաջ, դեկտեմբերին (տարեվերջը չարաբաստիկ ձևով խլում է ժողովրդավարության մարտիկներին), նույն կերպ, աշխարհի առաջադեմ մարդկությունը սգում էր մեկ այլ առաջնորդի` Չեխիայի նախկին նախագահ, խորհրդային իշխանության տարիներին հայտնի այլախոհ Վացլավ Հավելի մահը: Եվ դա լավագույն ցուցիչն է, վերաբերմունքը, որ տածում են ազատության համար պայքարող մարդիկ իրենց դեպի ազատություն տանող փշոտ ճանապարհը առաջնորդող ղեկավարների հանդեպ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ